Ֆրանսիան հայտարարել Է Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատմանը պատրաստ լինելու մասին
Ֆրանսիական Engie ընկերությանը գազի մատակարարումները կրճատելու՝ «Գազպրոմ»-ի որոշումը չի սպառնում Ֆրանսիայի շուկայի իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկական վերափոխումների նախարարությանը:
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, «Գազպրոմ»-ը Engie-ին ծանուցել Է այն մասին, որ, օգոստոսի 30-ից սկսած, կրճատելու Է գազի մատակարարումները մի քանի պարտավորագրերի հետ կապված տարաձայնությունների պատճառով: «Մենք դրան նախապատրաստվել ենք մատակարարումների մեր աղբյուրների դիվերսիֆիկացիայի եւ մեր պաշարներն առավելագույն չափով լրացնելու հաշվին»,-ասել Է նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով «Գազպրոմ»-ի որոշումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ