ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Բուլղարիային F-16 ութ կործանիչների վաճառքին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Բուլղարիային 8 F-16 կործանիչներ և սարքավորումներ վաճառելուն՝ ընդհանուր 1,67 միլիարդ դոլարով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության անվտանգության ոլորտում համագործակցության գրասենյակը։
«Պետդեպարտամենտը որոշել է թույլատրել F-16 C/D Block 70 ինքնաթիռների և հարակից սարքավորումների մատակարարումը Բուլղարիայի կառավարությանը՝ մոտ 1,673 միլիարդ դոլարի չափով՝ օտար երկրներին ռազմական տեխնիկա վաճառելու ծրագրով», ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ