Կամչատկայի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ մարտի 16-ին, Կամչատկայի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 337 կմ հյուսիս-արեւելք (բնակչությունը ՝ շուրջ 187 հազար մարդ): Օջախը գտնվել է 57 կմ խորության վրա:
Հնարավոր ավերածությունների, տուժածների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:
Կարծիքներ