Լավրովը հայտարարել է, որ Ղրիմը հավերժ կմնա Ռուսաստանի հետ
Ղրիմի մուտքը Ռուսաստանի կազմ տեղի է ունեցել միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ, թերակղզին ընդմիշտ Ռուսաստանի Դաշնության մաս է, Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, չի կարող դա փոխել, մինչդեռ աճում է հետաքրքրությունը տարածաշրջանի հետ կապերի զարգացման գործում, ինչը Մոսկվան խրախուսելու է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«7 տարի առաջ, միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ, դուք հանդես եկաք թերակղզու` Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու օգտին: ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման այս ձևը դարձել է Ղրիմի շահերը, արժանապատվությունը և կյանքը պաշտպանելու միակ միջոցը`Կիևում հակասահմանադրական զինված հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ազգայնականների և նեոնացիստների սպառնալիքների ֆոնին»,- ասել է Լավրովը «Ղրիմ 24» հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, թե ուրախ է Ռուսաստանի Դաշնության հետ թերակղզու վերամիավորման 7-րդ տարեդարձի նախօրեին ղրիմցիներին դիմելու հնարավորության համար:
«Ղրիմի ճակատագիրն ու ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է: Անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր գալիս է, թե ոչ: Արևմտյան պետությունների` Միացյալ Նահանգների գլխավորությամբ, ոչ մի գործողություն չի կարող փոխել այս իրողությունը՝ ո՛չ միջազգային-իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական տեսանկյունից: Մեր կողմից, մեր դիվանագիտությունը կշարունակի բուռն աշխատանքներ տանել՝ օտարերկրյա գործընկերների մտքում ամրապնդելու համար իրողությունները, որոնք կապված են թերակղզու` հայրենիք վերադարձի հետ»,- ասել է Լավրովը:
«Ուրախ եմ, որ այսօր աճում է հետաքրքրությունը Ղրիմի հետ հարաբերությունների զարգացման հարցում, որտեղ այցելում են օտարերկրյա հասարակական-քաղաքական, գործարար, գիտական, խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչներ: Նրանք իրենց աչքով կարող են տեսնել բնակիչների նվիրվածությունը 2014 թվականին արված ազատ ընտրությանը: Նաև այն, թե ինչպես է իրականությունը տարբերվում այն նկարագրություններից, որոնք երբեմն հայտնվում են արևմտյան կողմնակալ մամուլում: Մենք կշարունակենք ամեն կերպ խրախուսել այդպիսի շփումներն ու փոխանակումները»,-ասել է Լավրովը:
Կարծիքներ