Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Արցախի հանրապետությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը:
Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում տեղադրած գրառմամբ հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն:
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել։
«Միայն Արցախի հանրապետության անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները և պաշտպանել թուրքական իսլամիստական էքսպանսիայից».- գրել է Ռետայոն:
Կարծիքներ