Ճապոնիան բողոքում է Հյուսիսային Կորեայի դեմ հրթիռի արձակման պատճառով

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Հյուսիսային Կորեայի իշխանություններին՝ կապված կիրակի օրը իրականացված բալիստիկ հրթիռների արձակման հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին։
«ԿԺԴՀ-ն ցուցադրում է հրթիռների արձակման աննախադեպ հաճախականություն», - ասել է Կիշին: «Նման գործողությունները սպառնում են մեր երկրի և ողջ միջազգային հանրության խաղաղությանը և անվտանգությանը: Այդ կապակցությամբ մենք բողոքի ակցիա ենք անցկացրել Պեկինում դեսպանատան միջոցով»:
Կիշիի խոսքով՝ Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ն 6 բալիստիկ հրթիռ է արձակել։
Կարծիքներ