Այսօրվանից Վրաստանը վերականգնել է կանոնավոր չվերթները
Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, Վրաստանը վերականգնել է կանոնավոր չվերթները: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել էր Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
«Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ»,- հայտարարել է Թուրնավան՝ հավելելով, որ այս ամենը տեղի կունենա բոլոր տեսակի բժշկական կանոնակարգերի և անվտանգության կանոնների պահպանմամբ:
Հիշեցնենք՝ 2020-ի մարտի 21-ից համավարակի պատճառով Վրաստանը փակեց սահմանն օտարերկրյա քաղաքացիների համար, արգելեց ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։
Վրաստանը կանոնավոր չվերթները աստիճանաբար սկսեց վերականգնել 2020 թվականի օգոստոսին:
Կանոնավոր չվերթների դադարեցման ժամանակահատվածում իրականացվում էին չարտերային թռիչքներ դեպի Ստամբուլ, Աթենք, Վարշավա, Կիև, Մինսկ և Թել Ավիվ:
Կարծիքներ