Փլուզվել է Կալիֆոռնիայի մայրուղու հսկայական հատված
Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկի հսկայական հատված փլուզվել է` սահելով օվկիանոս: Պատճառը ձնամրրիկն է, տեղեկացնում է CNN-ը:
Կալիֆոռնիայի տրանսպորտի դեպարտամենտի պաշտոնյաները հայտարարության մեջ նշել են, որ սողանքը սկսվել է սարալանջից, ավերել մայրուղու զգալի մասը, փչացրել բնության գեղատեսիլ հատվածը, անջատված կտորն էլ հասցրել է օվկիանոս:
Դեպքի վայրից պատկերները ստացվել են անօդաչու սարքերի միջոցով: Փորձագետները նկատել են, որ սողանքի վայրը մեկ մղոն է հեռու անցյալ տարի նահանգում բռնկված անտառային հրդեհների շրջանից:
Կարծիքներ