ԱԳ փոխնախարարները և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների մասին

ԱԳ փոխնախարարները և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների մասին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանը մայիսի 8-ին ընդունել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։

«ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, ու, անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին, վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում