Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ 4․5 մագնիտուդով երկրաշարժ:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում, ինչպես նաև Ազատամուտ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում