Մեխիկոյում օտարերկրյա զբոսաշրջիկներով օդապարիկ է կործանվել
Պերուից և ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկներով օդապարիկն ընկել է ուրբաթ օրը Մեխիկոյի Ակոլման գյուղի մոտ։ Ա ռնվազն վեց մարդ վիրավորվել է, հայտնել են քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների վարչությունից:
«ԱՄՆ երեք քաղաքացի և երեք պերուացի տեղափոխվել են Աքսապուզկոյի շրջանային հիվանդանոց, նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել», - իշխանությունների կայքում մեջբերում է Milenio թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել էքսկուրսիայի ժամանակ։
Միջադեպի հնարավոր պատճառների մասին տեղեկություն դեռևս չի հրապարակվում։
Կարծիքներ