ՄԱԿ-ը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում՝ հարգելով երկրի տարածքային ամբողջականությունը

ՄԱԿ-ը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում՝ հարգելով երկրի տարածքային ամբողջականությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցվի՝ հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է հակամարտության ավարտը տեսնել ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա և հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», -ասել է Դյուժարիկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում