Փարիզը, Բեռլինը և Լոնդոնն անհանգստացած են մինչև 60 տոկոս ուրանի հարստացում սկսելու՝ Թեհրանի որոշումից
Իրանի՝ մինչև 60 տոկոս ուրանի հարստացման մասին որոշումը հարուցում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի անհանգստությունը: Այդ մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն ապրիլի 14-ին տարածվել է եռակողմ քննարկումների արդյունքների ամփոփումից հետո:
Փաստաթղթում նշված է, որ այդ երեք երկրները «մեծ մտահոգությամբ են ծանոթացել ծանուցմանը, որն Իրանը հղել է ՄԱԳԱՏէ-ին՝ արդիականացված ցենտրիֆուգների օգտագործմամբ մինչև 60 տոկոս ուրանի հարստացումը ավելացնելու վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ