Անհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում
Մայիսի 3-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացավ Fastex Պրեմիեր լիգայի «Նոա» – «Փյունիկ» հանդիպումը։
Հանդիպման 53-րդ րոպեին «Նոան» բացեց հանդիպման հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը VAR տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց այն՝ հարձակվող թիմի կողմից գրոհի ընթացքում խախտում նկատելու համար։
«Նոա» ՖԱ-ի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը հանդիպման ավարտից հետո հրապարակում է կատարել «Նոայի» տեխնիկական նկարահանում իրականացնող տեսախցիկից, որտեղ չի երևում խախտում մրցակից թիմի նկատմամբ։
Մանրամասները՝ հղումով․


Կարծիքներ