ԱՀ ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների կողմից արցախցիներին՝ բնակարանները վաճառելու առաջարկով զանգերի մասին լուրը

ԱՀ ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների կողմից արցախցիներին՝ բնակարանները վաճառելու առաջարկով զանգերի մասին լուրը

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է.

 

«Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

 

Հորդորում ենք զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց։ Կոչ ենք անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում