Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա․ նախարարության պարզաբանումը
Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով: Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածված տեսանյութի հետ կապված որում երևում է, որ Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում:
«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ։
Կարծիքներ