Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի տրամադրել է միանվագ դրամական աջակցություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի տրամադրել է միանվագ դրամական աջակցություն

Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն։ Շահառու ընտանիքներին տրամադրվել է 75.000-181.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

Համապատասխանաբար՝ 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է 75.000 ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107.500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին՝ 132.000 ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած  ընտանիքին՝ 156. 500 ՀՀ դրամ, 5 և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181.000 ՀՀ դրամ։

Ընդանուր առմամբ տրամադրվել է 12.720.500 ՀՀ դրամի աջակցություն:

Ծրագիրն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում