Daily Mail-ը ուշագրավ ֆոտոշարքով ցույց է տվել Լեհաստանի տեսարժան վայրերը (լուսանկարներ)

Daily Mail-ը ուշագրավ ֆոտոշարքով ցույց է տվել Լեհաստանի տեսարժան վայրերը (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է լուսանկարչուհի Քարոլ Նիենարտովիչի՝ Լեհաստանը ներկայացնող լուսանկարները։

«Նրա լուսանկարներում պատկերված են Լեհաստանի ամենագայթակղիչ կողմերը՝ սկսած նրա հեքիաթային ամրոցներից և հետաքրքրաշարժ քաղաքներից, մինչև նրա էպիկական լեռները, լճերը և կանաչ փարթամ մարգագետինները», - գրված է պարբերականում։

35-ամյա լուսանկարչուհի Քարոլը ասել է․«Կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր միայն մի քանի անգամ եմ արտերկրում եղել։ Հենց դրա համար էլ լուսանկարել եմ Լեհաստանի այն վայրերը, որոնք նախկինում չէի տեսել։ Երկրի հարավային շրջաններն ամբողջությամբ լեռներ են և իմ երկրի ամենագեղեցիկ շրջանները։ Լեհաստանը նաև հին և հետաքրքիր քաղաքներ ունի, որոնք հարուստ պատմություն ունեն»։ Նա հավելել է, որ լեռնագնացության սիրահարների  և հուշարձաններ այցելել ցանկացողների համար Լեհաստանը շատ առաջարկներ ունի։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարչուհու աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում