Ինձագիի հետ գրեթե ընկերներ ենք․ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ հարաբերություններին:
«Ես արդեն փորձառու եմ, իսկ դա փոխում է մարդկանց ընկալումը: Ինձագիի հետ սկսել եմ աշխատել 33 տարեկանում, ու գրեթե ընկերական կապ ենք հաստատել՝ չնայած ես ընդունում եմ ենթակայությունը ։ Ես կարող եմ ասել, որ նա զորեղ մարդ է, և դա երևում է նրա խաղաոճից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է а La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես երկարաձգել էր պայմանագիրը «Ինտեր»-ի հետ: Միլանյան ակումբի և Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
2023 թվականին Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ կիսաեզրափակիչում ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանը «Ինտեր» տեղափոխվեց 2022 թվականին՝ իտալական «Ռոմա»-ից:
Կարծիքներ