Ռոքի աստղ Ստաս Նամինի զոքանչն ու որդին՝ ռեժիսոր Արտյոմ Միկոյանը, հայտնաբերվել են դաժանաբար սպանված
Մոսկվայի մարզում դաժանաբար սպանել են ռուսական ռոքի լեգենդ, «Գորկի պարկ» և «Ցվետի» խմբերի հիմնադիր Ստաս Նամինինի որդուն և զոքանչին։
Ըստ SHOT-ի՝ ռեժիսոր Արտյոմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն հայտնաբերվել են դանակի բազմաթիվ վնասվածքներով սպանված իրենց ամառանոցային տնակում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երեկ երեկոյան Իստրա շրջանի Կրյուկովո գյուղի տնակներից մեկում դանակահարվել են երաժշտի 85-ամյա զոքանչը և նրա 30-ամյա որդին։ Քննիչները տանը վիճաբանության կամ կռվի հետքեր չեն հայտնաբերել, տան բոլոր իրերը եղել են անվնաս և նույն տեղերում։
Նշվում է, որկասկածյալին բռնել են տաք հետքերով. նա ընտանիքի անդամներից է, բերման է ենթարկվել հարցաքննության համար: Որոշ տեղեկությունների համաձքայն՝ սպանության կասկծյալը Նամինի մյուս որդին է. այս տեղեկատվության հաստատում, սակայն, չկա:
Սպանված Արտյոմ Միկոյանը նկարիչ և կինոռեժիսոր էր, Ստաս Նամինի որդին և խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծոռը։
Լուսանկարում՝ աջից Նամինն ու որդին:
Կարծիքներ