Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ համագործակցել. Իսրայելի էներգետիկայի նախարար

Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ համագործակցել. Իսրայելի էներգետիկայի նախարար

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցելու հարցում իր երկիրը պատրաստակամ է՝ գրում է ermenihaber.am-ը:

«Մենք ցանկանում ենք Թուրքիայի մեջ տեսնել ոչ թե բախումների աղբյուր, այլ տարածաշրջանային գործընկեր»,- ասել է Շտայնիցը Կիպրոս կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով «Eastmed» գազատարի մասին, որը պիտի կիպրական ու իսրայելական գազը Միջերկրական ծովի արևելյան հատվածից ծովի տակով հասցնի Հունաստան ու Իտալիա՝ Շտայնիցը ասել է, որ հայտնաբերած պաշարները կբավականացնեն «Eastmed»-ի նման 2-3 խողովակաշարի:

Շտայնիցը նաև նշել է, որ նախկինում բանակցություններ եղել են իսրայելական գազը Թուրքիա արտահանելու շուրջ, սակայն դրանք անարդյունք են ավարտվել:

«Հուսով եմ, որ Թուրքիան մի օր կինտեգրվի տարածաշրջանին և անգամ կդառնա Արևելյան միջերկրածովյան գազի ֆորումի անդամ: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ համագործակցել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում