Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում հայ հանրությանը՝ փորձելով ստեղծել խուճապային տրամադրություն. ԱԱԾ

Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում հայ հանրությանը՝ փորձելով ստեղծել խուճապային տրամադրություն. ԱԱԾ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՂԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:

Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում