Ողբերգական դեպք Երևանում. 59-ամյա վարորդը ընթացքի պահին հանկարծամահ է եղել և բախվել պատին
Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին: Կան կասկածներ, որ մեքենայում դի կա:
Դեպքի վայր ժամանած փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Վաչագան Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կարծիքներ