ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ժամանակավորապես հետ է կանչում իր տեսուչներին Իրանից՝ տարածաշրջանում լարվածության ֆոնին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպության ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին Իրանի միջուկային օբյեկտներից»,- գրել է դիվանագետը։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում սրումը չի ազդել Իրանի միջուկային օբյեկտների տեսուչների աշխատանքի վրա։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Իրանի իշխանությունները գործակալությանը հայտնել են, որ ապրիլի 14-ին հանրապետության միջուկային օբյեկտները կփակվեն անվտանգության նկատառումներից ելնելով։ Գրոսսին նշել է, որ տեսուչների անվտանգության համար կազմակերպությունը որոշել է ստուգումներին վերադառնալ ապրիլի 16-ին։
Կարծիքներ