Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 982 նոր դեպք
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 15.982-ով ՝ կազմելով ընդհանուր 1.415.316 դեպք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 84 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 15.982 դեպք, այդ թվում` 4184 (26.2 տոկոս) դեպք առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հայտարարության մեջ:
Համավարակի բռնկման պահից ի վեր ՌԴ-ում գրանցվել է վարակման 1.415.316 դեպք: Աճի տեմպը 1.1 տոկոս է:
Կարծիքներ