Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում հակաէրդողանական բնույթի պաստառների առթիվ

Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում հակաէրդողանական բնույթի պաստառների առթիվ

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղադրված գովազդային վահանակի վրա տեղ գտած «Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրառման առթիվ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի որոշ փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա տեղ գտած «Stop tripled femicide in Erdogan’s Turkey  5,000 Women +780 Babies are political prisoners in Turkey» բովանդակությամբ հայտարարությունները ֆինանսավորվել են Թուրքիայի «անձայնների» կողմից, իսկ դրանց կազմակերպման վերաբերյալ տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Այդ հրապարակումները ընդունելով որպես հաղորդում հանցագործության մասին՝ գովազդները հրապարակած և կազմակերպած անձանց դեմ հետաքննություն է սկսվել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում