Ուշադրություն. ապատեղեկատվություն
Ադրբեջանցիները «liberal_armeniya» անունով ինստագրամյան էջ են բացել «Հրապարակ TV» տարբերանշանով ու կեղծ տեղեկություններ են տարածում «Հրապարակ» կայքի անունից՝ փորձելով խուճապ, թյուրիմացություն առաջացնել հանրության շրջանում։
Ադրբեջանը բոլոր հնարավոր ռեսուրսներն ու միջոցներն օգտագործում է հանրության շրջանում լարվածություն առաջացնելու, կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Հատկապես ուշադիր եղեք «Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցերից ու դրանց հավելվածներից, «Վայբեր», «Տելեգրամ», «Վոթսափ», «Մեսենջեր» հավելվածներից օգտվելիս։
Մի բացեք Ձեզ ուղարկված, կասկածելի ծագմամբ հղումները, ուշադիր դիտարկեք Ձեզ հետ կապ հաստատել փորձող օգտատերերի հաշիվները, զանազան խմբերում, էջերում տարածված տեղեկությունները ուշադիր զննեք, թե ում կողմից են տարածվում։
Հարգելի՛ ընթերցողներ, «Հրապարակ»-ի ինստագրամյան էջ կարող եք մտնել այս հղումով https://instagram.com/hraparak.am?igshid=3up60ktdzfre ։
«Հրապարակ» կայքի հղումը հետևյալն է
https://hraparak.am/ ։
«Hraparak TV» յութուբյան ալիք կարող եք անցնել այս հղումով https://www.youtube.com/channel/UCbYvIy14V24I_mLwNtLib5g?app=desktop ։
Կարծիքներ