«Նապոլին» հաղթեց «Բոլոնիային» ու հավասարվեց «Միլանին»

«Նապոլին» հաղթեց «Բոլոնիային» ու հավասարվեց «Միլանին»

Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Նապոլին» ընդունեց «Բոլոնիային»: Տանտերերն առավելության հասան 3-0 հաշվով:

Armsport.am-ը գրում է, որ նեապոլիտանական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ինսինյեն՝ 2 դեպքում էլ հստակ իրացնելով 11 մետրանոցը, 1 անգամ էլ աչքի ընկավ Ռուիզը:

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ու «Միլանը» 28-ական միավորով կիսում են առաջատարությունը, իսկ «Բոլոնիան» 12 միավորով 12-րդն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում