Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին

Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենին, հայտնում է Ալիևի աշխաակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը, ով ադրբեջանա-իսրայելական համատեղ միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, երեկ պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Նա հանդիպում է ունեցել նաև երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ։

Тimes of Israel-ի փոխանցմամբ՝ արտգործնախարար Քոհենին այցի ընթացքում ուղեկցում են մոտ երկու տասնյակ իսրայելցի գործարարներ։  Քոհենը Բաքվից ուղևորվելու է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի Աշխաբադում Իսրայելի դեսպանատան բացման արարողությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում