Պուտինը նշել է Թուրքիան՝ որպես էներգետիկ ոլորտում համագործակցության ամենահուսալի գործընկեր
Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների առումով, և Թուրքիան, պարզվում է՝ ամենավստահելի գործընկերն է ստեղծված իրավիճակում, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի մի հատվածը լրագրողը տեղադրել է իր «Տելեգրամ» ալիքում։
«Անընդհատ ասում էին` Ռուսաստանը չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է, մենք ոչինչ չենք սահմանափակում, ամեն ինչ տալիս ենք, խնդրեմ: Ամենահուսալի գործընկերը թուրքերն են դարձել: Դա գալիս է «Թուրքական հոսքով»,-ասել է պետության ղեկավարը:
Ըստ ՌԴ նախագահի՝ Եվրոպական երկրները հույս են ունեցել, որ եթե չգնեն ռուսական գազը, Ռուսաստանը կփլուզվի։
«Բայց եվրոպական տնտեսությունում արդեն անշրջելի գործընթացներ են սկսվել»,- նշել է նախագահը։ Այսպիսով, նրա կարծիքով, գերմանական իշխանությունների ներկայիս քաղաքականությունը հսկայական վնաս է հասցնում գերմանական տնտեսության ապագային։
Քննարկելով Գերմանիա ռուսական գազի մատակարարման հնարավորությունը, հաշվի առնելով տարանցման հետ կապված խնդիրները, նախագահը հիշեցրել է, որ մի գիծն անցնում է Ուկրաինայով, թեև Կիևի իշխանությունները փակել են երկրորդը, կա նաև Լեհաստանով երթուղի, և հնարավոր կլինի նաև սկսել մատակարարումները պահպանված Հյուսիսային հոսք 2-ի երկայնքով»:
Վերջին դեպքում, ընդգծել է ՌԴ ղեկավարը, ամեն ինչ կախված է միայն Գերմանիայի կառավարությունից՝ նշելով. «գերմանացիները պարզապես պետք է արձակեն փականը»։
Կարծիքներ