Շատ ուրախ եմ, որ նոր ակումբում խփեցի առաջին գոլս․ Վահան Բիչախչյան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ստուգողական առաջին խաղում գրավելով «Ցյուրիխի» դարպասը՝ բացեց գոլերի հաշիվը լեհական «Պոգոնի» կազմում։
Վահանն անդրադարձել է ինչպես խփած գոլին, այնպես էլ թիմում անցկացրած առաջին օրերին։
«Ուրախ եմ, որ առաջին գոլս խփեցի նոր ակումբում։ Շատ լավ խաղ էր։ Իմ կարծիքով մենք շատ լավ հանդես եկանք և կարող էինք անգամ հաղթել։ Հուսով եմ` կկարողանամ հաճախ գոլի հեղինակ դառնալ և ուրախացնել մեր երկրպագուներին։
Թիմակիցներիս հետ արդեն մի քանի օր մարզվել եմ և խաղադաշտում խնդիր չունեի` նրանց հետ համագործակցելու հետ կապված։ Չնայած դժվար և ծանր մարզումներին` հրաշալի կոլեկտիվ է հավաքված, ինչը բավականին թեթևացնում է մեր գործը»,- նշել է Բիչախչյանը։
Կարծիքներ