Լուրերը, թե HSBC-ին Հայաստանում պաշտոնյաները «նեղացրել են», չեն համապատասխանում իրականությանը
Որոշ շրջանակներ լուրեր են տարածում, թե իբրև Ardshinbank-ի կողմից HSBC Հայաստանը ձեռք բերելու գործարքի կայացման հարցում միջամտել են բարձրաստիճան պաշտոնյաները։
Մասնավորապես շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբրև Ամուլսարի գործարքի շրջանակներում պետք է HSBC-ին վարկ տրամադրեր, ինչը իբրև թե պաշտոնյաների գործողությունների պատճառով տեղի չի ունեցել, և վարկը Ardshinbank-ից է վերցվել։
Տարրական տրամաբանությունից դուրս է մտածել, որ մեկ վարկի պատճառով կարող է նման որոշում կայացվել, գրում է ՀԺ-ն:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ամուլսարը Ardshinbank-ից ստացված վարկ չունի և չի էլ ունեցել։
Ակնհայտ է, որ նման փաստերի խեղաթյուրմամբ որոշ բլոգերներ և լրատվամիջոցներ նպատակ ունեն սևացնել ոչ միայն իրենց ոչ հաճո պաշտոնյաներին, այլ նաև փորձում են կեղծիքի ու ստի միջոցով բացասաբար ազդել Հայաստանի ներդրումային իմիջի վրա։
Կարծիքներ