Google-ն ավելի քան երեք միլիարդ գովազդային հայտարարություն է արգելափակել կամ հեռացրել

Google-ն ավելի քան երեք միլիարդ գովազդային հայտարարություն է արգելափակել կամ հեռացրել

2020 թվականին Google-ն ավելի քան երեք միլիարդ գովազդային հայտարարություն է արգելափակել կամ հեռացրել իր քաղաքականության խախտման կապակցությամբ, այդ թվում` կորոնավիրուսի վերաբերյալ ավելի քան 99 միլիոն հայտարարություն, հաղորդում է AP-ն:

Համացանցային ընկերության գովազդի անվտանգության ամենամյա զեկույցը ցույց է տվել, որ ընկերությունը 1.7 միլիոն գովազդատուի հայտարարություն է արգելափակել Google-ի քաղաքականության խախտման համար:

3.1 միլիարդ հեռացված հայտարարությունների թվում կար ավելի քան 99 միլիոն Covid-19-ի վերաբերյալ հայտարարություն, որոնցից շատերը կապված էին ապակողմնորոշիչ պնդումների հետ, ինչպիսիք են հրաշքներ գործող դեղամիջոցները կամ կեղծ պատվաստանյութերը, ինչպես նաեւ N95 դիմակների գովազդները մատակարարումների պակասի ժամանակ:

«Անցյալ հունվարին աշխարհում Covid-19-ի դեպքերի թվի աճի հետ մեկտեղ մենք ուժեղացրել ենք մեր քաղաքականությունը՝ կանխելու համար մեծ պահանջարկ ունեցող ապրանքների գների բարձրացումը, ինչպիսիք են ձեռքի ախտահանող միջոցները, դիմակները եւ թղթե արտադրանքները կամ կեղծ դեղամիջոցները խթանող գովազդը»,- ասել է Google-ի գաղտնիության եւ գովազդի անվտանգության հարցերով փոխնախագահ Սքոթ Սփենսերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում