Զիդանը մերժել է երկու հավաքական գլխավորելու առաջարկները

Զիդանը մերժել է երկու հավաքական գլխավորելու առաջարկները

Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է երկու հավաքականների կողմից պայմանագրերի առաջարկներից։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը համարվում էր Ֆրանսիայի հավաքականում Դիդյե Դեշամին փոխարինելու գլխավոր հավակնորդը, սակայն վերջինիս հետ պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2026 թվականը։

Սակայն Ֆրանսիայի հավաքականի տարբերակը Զիդանի համար միակը չէր. ըստ L’Equipe-ի, ֆրանսիացին առաջարկներ է ստացել նաև Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականներից, սակայն երկուսն էլ մերժվել են:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը գործազուրկ է 2021 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, Զիդանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում