«Ուրարտուի» պատանի ֆուտբոլիստների համար հակադոպինգային սեմինար է անցկացվել

Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները կրկին այցելել են «Ուրարտու»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը և Հայաստանի օլիմպիական հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը սեմինար են անցկացրել «Ուրարտու-1-07» և «Ուրարտու-2-07» թիմերի հետ։
Նրանց ցուցադրվել է նաև ֆիլմ՝ արգելված խթանիչ նյութերի վնասակար ազդեցությունը թեմայով։
Կարծիքներ