Գերմանիայի դաշնային հողերից մեկի վարչապետը ցանկանում է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել

Գերմանիայի դաշնային հողերից մեկի վարչապետը ցանկանում է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել

Բավարիայի ազատ պետության վարչապետ Մարկուս Զեդերը հայտարարել է, որ տեղական դեղագործական ընկերությունները պատրաստ են արտադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը այն բանից հետո, երբ այն հաստատվի EMA-ի կողմից, հայտնում է Frankfurter Allgemeinen Sonntagszeitung-ը:

«Մենք պետք է ավելի ազատ մտածենք: Սա նաեւ նշանակում է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ թույլատրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, եթե այն համապատասխանում է պահանջներին»,- մեջբերում է թերթը Զեդերի խոսքերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում