Կրասնոդարում հայ տղամարդը մտել է սրճարան ու այցելուների աչքի առաջ սպանել Սերգեյ Հակոբջանյանին (տեսանյութ)

Կրասնոդարում հայ տղամարդը մտել է սրճարան ու այցելուների աչքի առաջ սպանել Սերգեյ Հակոբջանյանին (տեսանյութ)

Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և երեխաների աչքի առաջ կրակել ճաշելու եկած այցելուի վրա։


Հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան, հայտնում է ntv.ru-ն։

Սրճարանի տիրոջ որդին՝ Իգոր Զոլոտուխին  սպանության պահին ինքը գտնվել է երկրորդ հարկում, լսել է կրակոցներն ու վազել ներքև։


«Մոտեցա մարդասպանին ու հարցրի. «Ինչո՞ւ ես դա արել, այն էլ սրճարանում, որտեղ երեխաներ, երիտասարդներ կան»: 
Նա պատասխանել է, որ սա արյան վրեժ է. «Երեկ նա այրել է իմ տունը»»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում