Կիևն Արևմուտքի զենքերը չի օգտագործի Ռուսաստանի տարածքում թիրախների դեմ․ Զելենսկի
Ուկրաինան արևմտյան զենքերը կօգտագործի միայն հարվածելու այն տարածքներին, որոնք իրենն է համարում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինան հնարավորություն չունի, իրավունք չունի և երբեք չի օգտագործի իր գործընկերների զենքերն Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներից բացի այլ տարածքներում»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի գործողությունները ամեն դեպքում «Ուկրաինայի և գործընկերների միության արդյունքն են»։
Կարծիքներ