Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Ռուսաստանին կոչ է արել չմիջամտել հացահատիկի գործարքին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ հացահատիկի գործարքի իրականացմանը։ Այդ մասին նա հայտարարել է՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում։
«Ես կոչ եմ անում Ռուսաստանին դադարեցնել այս կենսական նախաձեռնության խոչընդոտումը, որը կերակրում է սովյալներին ամբողջ աշխարհում և համաձայնել դրա երկարաձգմանը»,- ասել է նա։ Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «սևծովյան հացահատիկի նախաձեռնությամբ արտահանվող ցորենի ավելի քան 60%-ը բաժին է ընկել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ, այդ թվում՝ Եթովպիա, Եմեն և Աֆղանստան»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ «Կիևի ռեժիմի կողմից բրիտանացի մասնագետների մասնակցությամբ» ահաբեկչական գործողության պատճառով Սևծովյան նավատորմի նավերի և հացահատիկային միջանցքի անվտանգության ապահովման մեջ ներգրավված քաղաքացիական նավերի դեմ «ռուս. կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղմթերքների արտահանման վերաբերյալ համաձայնագրերի իրականացմանը։
Կարծիքներ