Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակում են ուղեկցվել ձերբակալություններով և բախումներով

Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակում են ուղեկցվել ձերբակալություններով և բախումներով

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում վերսկսվել է բողոքի ցույցը։ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կրկին հավաքվել են քաղաքացիներ, ովքեր համաձայն չեն գործող իշխանությունների քաղաքականության հետ: Նրանք ձեռքերին պահում են Վրաստանի եւ Եվրամիության դրոշները։

Խորհրդարանի շենքի հարակից փողոցներում ոստիկաններ են մոբիլիզացվել։ Բողոքի ակցիաները շարունակում են ուղեկցվել ձերբակալություններով և բախումներով:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի միջազգային գործընկերներին կոչ է արել անհապաղ արձագանքել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում խուզարկություններին և ղեկավարների ու ակտիվիստների ձերբակալություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում