Եվրոպայում ավելի քան 300 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից․ Reuters

Եվրոպայում ավելի քան 300 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից․ Reuters

Եվրոպայում նոր տիպի կորոնավիրուսային վարակի պատճառով մահացությունների թիվը գերազանցել է 300 հազարը, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով իր սեփական հաշվարկները:

Եվրոպային, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության ընդամենը 10% -ը, բաժին է ընկնում COVID-19- ով մահացության դեպքերի մեկ երրորդը, նշվում է հաղորդագրության մեջ:

Համավարակի սկզբից աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 51 միլիոն դեպք, ավելի քան 1,2 միլիոն հիվանդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում