Ճապոնիայում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում
Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի Սուվանոսե կղզու վրա հրաբխի ժայթքում է տեղի ունեցել, ինչի մասին հաղորդել է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը, գրում է Russia Today-ը:
Գրանցվել է խոշոր հրաբխային քարերի անկում 1 կիլոմետր շառավղով: Այդ կապակցությամբ օդերևութաբանական վարչությունը ժայթքման վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել է մինչև երրորդ:
Գործնականում դա նշանակում է լեռան վրա բարձրանալու արգելք: Այս տարի կղզու վրա ժայթքումներ են արձանագրվել մարտին և հունիսին: Օդերևութաբանները բնակչությանը կոչ են անում՝ հետևել մանրամասն տեղեկատվությանը: Կղզում ապրում է մի քանի տասնյակ մարդ:
Կարծիքներ