Ամերիկացին խորտակել է պիկապն ու ամենագնացը, որպեսզի փրկի իր մոտորանավակը

Ամերիկացին խորտակել է պիկապն ու ամենագնացը, որպեսզի փրկի իր մոտորանավակը

Ամերիկյան Մինեսոտա նահանգի բնակիչը զոհել է Ford F-150 Raptor պիկապը և Jeep Wrangler ամենագնացը, որպեսզի փրկի իր 300 000 դոլար արժողությամբ Pavati սպորտային մոտորանավակը: Երկու մեքենաների գինը միասին կազմում էր 80 000 դոլար: Դեպքի մասին տեղեկանում ենք Lifts Ladders and Docks.com ֆեյսբուքյան էջից:

Դեպքը տեղի է ունեցել Սիդար Լեյք քաղաքի լճում: Լճում գտնվող շքեղ մոտորանավակը հանկարծ սկսել է խորտակվել: Դրա տերը միանգամից նետվել է փրկելու այն:

Տղամարդը փորձել էր բարձրացնել մոտորանավակը պիկապի և ամենագնացի միջոցով, սակայն մեքենաները, հիդրոհարված ստանալով, խորտակվել են:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում