Գյումրիում անգլերենի միասնական քննությանը դիմորդները փորձել են դրսից ուղարկած պատասխաններն արտագրել
Աղմուկ հանած հրապարակման շարունակությունը՝ Ռազմավար-2: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ հրապարակելով միասնական քննությունների ժամանակ դիմորդների հուշարար հնարամտությունների մասին։ Նման դեպքերում սովորաբար դիմորդները հեռացվում են քննասենյակներից։
«Սրանք հունիսի 10-ին Գյումրիում անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդներից առգրավված հեռախոսներ են: Էկրանին դրսից ստացված լուսանկար է՝ ամենայն հավանականությամբ, մայրիկներից՝ եղունգներն են հուշում: Մի խոսքով, դիմորդը պատրաստվում էր դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իր ձևաթղթի մեջ:
Կարիք կա՞ ասելու, որ կազմվել է արձանագրություն, քննությունը դադարեցվել է, իսկ դիմորդը դուրս է հրավիրվել քննասենյակից: P. S. Ու սա դեռ ամբողջը չէ»,-գրել է նա:
Կարծիքներ