Գյումրիում ուժեղացված ծառայության արդյունքում երթևեկության կանոնների շուրջ 60 խախտում է արձանագրվել
Գյումրիում օգոստոսի 13-ին ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների շուրջ 60 խախտում։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի 2 անձ, հետախուզման մեջ գտնվող 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի 14, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության բոլոր կանոնները․ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։
Կարծիքներ