Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը միացել են հավաքականին

Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը միացել են հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է նախապատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ առաջիկա հանդիպումներին:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, թիմին են միացել ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը:

Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանը հավաքականին կմիանան VBET Հայաստանի պրեմիեր Լիգայի՝ իրենց ակումբների միջև կայանալիք հանդիպումից հետո։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում