ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում է

Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանի գլխավորությամբ հունվարի 31-ին խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանի և Արման Եղոյանի հետ ժամանել ենք Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:

Հանդիպել ենք Խորհրդարանի նախագահին և բարեկամական խմբի անդամներին Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-Լյուքսեմբուրգ զարգացող հարաբերությունները, որոնց վկայությունն են Լյուքսեմբուրգի խորհարդարանի կողմից միաձայն ընդունված բանաձևերը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ներկայիս պատվիրակության այցերը:

Խորհրդարանի նախագահ Ֆրանկ Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրեց ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը և իր պատրաստակամությունը հայտնեց անվերապահ աջակցություն ցուցաբերել դրանց հետագա զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում