Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 608 մլն դրամ

Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 608 մլն դրամ

Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 608 մլն դրամ  Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Գործադիրի  որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 608 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում