Ալագյազ համայնքում ավելի քան 200 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Ալագյազ համայնքում ավելի քան 200 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքում ավելի քան 200 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Աֆալտապատվում են Սադունց և Շենկանի բնակավայրերի ընդհանուր 3.5 կմ երկարության համայնքային նշանակության ճանապարհներ:

Արդյունքում՝ Ալագյազ խոշորացված համայնքի ևս 4 փողոց բարեկարգ կլինի: Ծրագրի արժեքը 200 միլիոն դրամ է, որի 45 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55 %-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում