Իշխան Զաքարյանը դեռ 2013-ից էր թշնամացել Սերժի հետ․ նոր մանրամասներ, թե ինչու Զաքարյանը լքեց «Պատիվ ունեմ» դաշինքը

Իշխան Զաքարյանը դեռ 2013-ից էր թշնամացել Սերժի հետ․ նոր մանրամասներ, թե ինչու Զաքարյանը լքեց «Պատիվ ունեմ» դաշինքը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը դուրս եկավ խմբակցությունից, որոշելով, որ այսուհետ իր գործունեությունը ծավալելու է որպես անկախ պատգամավոր, քանի որ իրեն համատեղելի չտեսավ մի տիրույթում, որը երկրի համար ծանր այս օրերին որքան կարողանում այնքան օգնում է Ադրբեջանին:

Իշխան Զաքարյանն իր յուրահատուկ ոճն ու դիմագիծն ունեցող քաղաքական այր է, ով դեռ 2013 թվականին, երբ Սերժը Հայաստանի նախագահ էր, մի հսկայական բացահայտումների փաթեթ ներկայացրեց, որից հետո Սերժ Սարգսյանը թշնամացավ Զաքարյանի հետ: Զաքարյանը չէր կարող մնալ մի խմբակցությունում, որի անդամները ենթարկվելով Սերժ Սարգսյանին կատարում են ադրբեջանական քարոզչական գործակալի պարտականություններ:

Իհարկե Զաքարյանը նորից լինելու է ընդդիմադիր, բայց ոչ երբեք Սերժ Սարգսյանի խմբակցության անդամը: Բանն այն է, որ պատիվ ունեցող մարդը չի կարող լինել մի տեղ, որի ղեկավարը վաղուց կորցրել է թե պատիվը, թե հարգանքը:

Զաքարյանի հայտարարությունում ասվում է. «Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ունեմ գաղափարներ, առաջարկներ, մշակումներ, որոնք կարծում եմ օգտակար կլինեն մեր երկրին՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ, դուրս գալու այս ճգնաժամից։ Իսկ դա ինձ համար ամենակարևորն է»։ Մեկ-երկու ամիս առաջ արդեն շրջանառվում էր Զաքարյանի’ խմբակցությունը լքելու մտադրությունը։ Դեռեւս ՍերԺ Սարգսյանի իշխանության օրոք, լինելով վերահսկիչ պալատի նախագահ, Իշխան Զաքարյանը լուրջ անհամաձայնություններ ուներ իշխանությունների հետ, եւ իր պարզաբանող հայտարարության մեջ էլ պատգամավորը ակնարկում է այդ մասին, ասելով, որ ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ։ Եվ իմ որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով։ Ես չեմ ուզում իմ գործունեությունը կաշկանդել»:

Սա դասական պատվախնդիր մարդու արարք էր:

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում